Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ Արսեն Եղիազարյանի 2֊րդ միջազգային հուշամրցաշարի փակման արարողությունը։


Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ Արսեն Եղիազարյանի 2֊րդ միջազգային հուշամրցաշարի փակման արարողությունը։

Հաղթող եռյակն ունի հետևյալ տեսքը.

I Յակուբ Կոսակովսկի

II Արյան Ղոլամի

III Գիգա Քուպարաձե

Փակման արարողությանը ելույթ ունեցան և մասնակիցներին պարգևները հանձնեցին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Մասնակիցները ստացան դրամական պարգևներ, պատվոգրեր, իսկ հաղթողը՝ նաև գավաթը։

Մրցաշարի ընթացքում լեհ միջազգային վարպետ Յակուբ Կոսակովսկին լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմա, իսկ Արսեն Դավթյանը` միջազգային վարպետի նորմա։

Երևանի շախմատի ֆեդերացիայի անունից Մխիթար Հայրապետյանը շնորհակալագիր հանձնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին` մրցաշարին լայն աջակցություն ցուցաբերելու համար։