Երևանի շախմատի մարզադպրոցների 2019թ-ի առաջնություն


Կայացավ Երևանի շախմատի մարզադպրոցների 2019թ. առաջնությունը։

Այսօր Երևանի շախմատի 8 մարզադպրոցների ուժեղագույն թիմերը շրջանային-թիմային մրցակարգով վիճարկեցին փոխանցիկ գավաթը։
Թիմերի կազմերում ընդգրկված էին մինչև 10 տարեկան պատանիներ և աղջիկներ:
7 տուրերից հետո թիմային 56 միավորով /թիմի անդամների անհատական արդյունքների հանրագումար/ երրորդ անգամն անընդմեջ Երևանի շախմատի մարզադպրոցների առաջնության հաղթող դարձավ Մալաթիա-Սեբաստիայի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի թիմը։
2-րդ տեղը գրավեց Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը։
Փակման արարողությանը մրցանակային տեղեր գրաված 3 թիմերին շնորհավորեցին և պարգևատրեցին մրցաշարի կազմակերպիչ՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամները՝ ի դեմս փոխնախագահներ Նորայր Քալանթարյանի և Զավեն Անդրիասյանի, ինչպես նաև նախագահության անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի։

Դե իսկ մրցաշարի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ․
http://chess-results.com/tnr494556.aspx?lan=1

Մրցաշարի նկարները։

Հ․Գ․ Շնորհակալություն Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի ողջ անձնակազմին՝ տնօրեն Տիգրան Գասպարյանի գլխավորությամբ, 2019թ-ի առաջնությունը հյուրընկալելու համար։