Անցկացվեց ԶԼՄ-ների միջև շախմատի 6-րդ մրցաշարը


Այսօր Շախմատի տանը միջավայրը միայն շախմատային չէր. խաղատախտակների մոտ էին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: ԶԼՄ-ների միջև շախմատի 6-րդ մրցաշարն այս անգամ ունեցավ 17 շախմատասեր մասնակից:

2 ժամ տևած պայքարից հետո 1-ին հորիզոնականը նվաճեց «Գոլոս Արմենիի» թերթից Վադիմ Մկրտչյանը, 2-րդ տեղում էր Արա Նալբանդյանը «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությունից, լավագույն եռյակը եզրափակեց Արարատ Պետրոսյանը «Արմենպրես»-ից: Հաղթողներին մրցանակները հանձնեց միջազգային գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը:


Հատուկ մրցանակներ ստացան նաև Հանրային հեռուստաընկերությունից Մարիամ Մարգարյանը, լրագրող Մարկ Գրիգորյանը, livenews.am կայքից Գևորգ Խաչատրյանը և vnews.am կայքից Հայկ Հովհաննիսյանը:


Մրցաշարն անցկացվեց Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և Երևանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: