Շախմատի միջազգային օրվան ընդառաջ


Շախմատի միջազգային օրվան ընդառաջ

Հուլիսի 20-ին՝ ժամը 20:20-ին, կմեկնարկի շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշարը: Կմասնակցեն 820-ից ավելի շախմատիստներ 22 երկրներից՝ Հայաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Բրազիլիա, Չիլի, Ավստրիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Իսպանիա, Կանադա, Հնդկաստան, Իսրայել, Իրան, Ինդոնեզիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Վրաստան և այլն: Մրցաշարը կունենա կոչումով 50 մասնակից, որից 10-ը՝ միջազգային գրոսմայստեր:

Հաստատված մասնակիցները մրցաշար մուտք գործելու համար պետք է այցելեն հետևյալ հղմամբ՝ https://lichess.org/tournament/AGrWHNU3։

Հիշեցնենք, որ Երևանի շախմատի ֆեդերացիան մրցաշարը կյանքի է կոչում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ: Էլեկտրոնային ուսուցման գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը:

Մրցաշարը կտևի 2 ժամ: Բացի հիմնական մրցանակներից՝ սահմանված են նաև մրցանակներ կանանց, մինչև 14, 12 և 10 տարեկանների, վետերանների, մինչև 2000 վարկանիշ ունեցողների համար: