Մեկնարկեց Երևանի շախմատի ֆեդերացիայի «Ծաղկաձոր 2020» ուսումնամարզական հավաքը


Օգոստոսի 11-ին մեկնարկեց Երևանի շախմատի ֆեդերացիայի «Ծաղկաձոր 2020» ուսումնամարզական հավաքը: Մայրաքաղաքի շախմատային դպրոցների 8-14 տարեկան լավագույն 21 սաները 7 օր շարունակ կմարզվեն, կխաղան, կթարմացնեն գիտելիքներն ու հետաքրքիր առօրյա կունենան:

Շախմատային վարպետության դասեր, սպորտային միջոցառումներ, միաժամանակյա խաղաշարեր. պատանի շախմատիստների մեկշաբաթյա օրակարգն ավելի հարուստ է, քան կարելի է նկարագրել: Երեխաներին ուղեկցում են նաև 8 մարզիչներ, որոնցից 4-ը՝ գրոսմայստեր, 2-ը՝ միջազգային վարպետ:

Իսկ մինչ Ծաղկաձորում շախմատային խաղատախատկները կբացվեն՝ ֆեդերացիայի շապիկներով ու տարբերվող դիմակներով պատանի շախմատիստներին համախմբել ենք ջերմ խմբակային լուսանկարում: