Կարևորագույնը արդար պայքարն է


Երևան-Արցախ առցանց մրցաշարին ընդառաջ՝ հետաքրքիր ձևաչափով զրույց միջազգային գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանի հետ:

Ողջույն: Ես Մանուէլ Պետրոսյանն եմ՝ աշխարհի և Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, միջազգային գրոսմայստեր:

Ապրել, ապրում ու խաղում եմ Արցախում, որովհետև… Արցախն իմ ծննդավայրն է:

Եվ ընտրել եմ շախմատը, որը… դարձել է իմ ապրելակերպը:

Ու եթե նորից ընտրելու լինեի…ես հաստատ կլինեի սպորտի մեջ:

Չնայած ունեցած հաջողություններին… դժվար պահերը ավելի շատ են շախմատում:

Ու երազում եմ, որ… մի օր շախմատային աշխարհում կհասնեմ իմ ուժերի գագաթնակետին:

Շախմատն իմ մեջ փոխել է ամենակարևորը… բնավորությունս:

Եվ չի փոխել… իմ էությունը:

Ես հաճախ եմ հաղթում, սակայն… հաղթանակից ու պարտությունից բացի՝ շախմատում կարևորագունը արդար պայքարն է:

Ու եթե մեկ բառով ասելու լինեմ… շախմատը կյանք է:

Հ.Գ. Մանուէլ Պետրոսյանը սեպտեմբերի 2-ին կայանալիք Երևան-Արցախ մրցաշարում հանդես կգա Արցախի թիմում: