Առաջին անգամ կանցկացվի «Երևանի գավաթ»-ի խաղարկություն


Երևանի շախմատի ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպում է «Երևանի գավաթ»-ի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ: Մրցաշարը կտևի սեպտեմբերի 5-ից 21-ը ներառյալ: Ուրախ ենք տեղեկացնել, որ մասնակցել կարող են սկսնակից մինչև գրոսմայստեր: Մրցաշարի ցուցակագրման համար պետք է հայտերն ուղարկել Երևանի շախմատի ֆեդերացիայի https://lichess.org/team/yerevan-chess-federation թիմին, եթե դեռ թիմի անդամ չեք հանդիսանում։ Հայտը հաստատվելու համար նամակում խնդրում ենք տրամադրել անձնական տվյալները։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 1 800 000 ՀՀ դրամ: Հաղթողը կպարգևատրվի գավաթով։ Խաղարկության մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ֆայլերում:

Երևանի գավաթ 1-ին խաղարկություն_ կանոնադրություն.pdf

Հավելված - աղյուսակ-թարմացված.xlsx

Թարմացում․

Սեպտեմբերի 11-ին հաստատվեցին «Երևանի գավաթ»-ի 1-ին խաղարկության եզրափակչի և կիսաեզրափակչի կազմերը։

Խաղալու են.

Վարկանիշով`

1․ Հովհաննիսյան Ռոբերտ

2․ Պետրոսյան Մանուէլ

3․ Մարտիրոսյան Հայկ Մ․

4․ Անդրիասյան Զավեն

5․ Պետրոսյան Տիգրան Լ․

6․ Սարգսյան Շանթ

7․ Գրիգորյան Ավետիք

8․ Գաբուզյան Հովհաննես

9․ Հարությունյան Տիգրան

10․ Հայրապետյան Հովիկ


Կազմակերպչի կողմից`

11․ Միքայելյան Արման

12․ Դավթյան Արթուր


Լավագույն շախմատիստուհիներ`

Դանիելյան Էլինա, Սարգսյան Աննա Մ․

Եզրափակչի աղյուսակը կայքում թարմացվել է, իսկ մյուս մասնակիցները ստանալու են անձնական համարները՝ ըստ իրենց միջազգային վարկանիշի։

Երկրորդ փուլից կիսաեզրափակիչ կանցնեն 1-24-րդ տեղերը գրաված շախմատիստները։

Կիսաեզրափակչի մասնակիցներ