Ավարտվեց մինչև 10 և 12 տ. պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը


Ավարտվել է Երևանի մինչև 10 և 12 տ. պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը:

Մինչև 10 տարեկանների խմբից Երևանի եզրափակիչ առաջնության մասնակցության իրավունք են ստացել 1-ից 25 տեղերը զբաղեցրած շախմատիստները:

Մինչև 12 տարեկանների կիսաեզրափակիչ առաջնությունից եզրափակիչ են անցել 1-ից 20 տեղերում հայտնված պատանի շախմատիստները:Եզրափակիչ մրցաշարը նախատեսվում է անցկացնել մարտի 20-29-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը: