ԶԼՄ-ների միջև շախմատային մրցաշարը տեղի է ունենալու մարտի 27-ին ժամը 11.00 /մասնակիցները ներկայանում են կես ժամ շուտ՝ 10.30 գրանցման համար/:
Մարտի27-ին՝ ժամը 11-ին, Տիգրան Պետրոսյանի անվան Երևանի շախմատի տանը (հասցե՝ ք.Երեւան, Խանջյան 50) տեղի կունենա ԶԼՄ-ների միջև 6-րդ շախմատի մրցաշարը:
Շախմատի առաջնությունը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և Երևանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:
Մրցաշարը կտևի մեկ օր՝ կսկսվի առավոտյան ժամը 11-ին և կավարտվի 3-4 ժամվա ընթացքում: Այն բաղկացած կլինի 7 մրցափուլից և կանցնի արագ շախմատի մրցակարգով: Յուրաքանչյուր խաղի համար մասնակիցներին կտրամադրվի 10 րոպե և 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար:
Մրցաշարի գլխավոր մրցավարն է նշանակված միջազգային կարգի մրցավար Նունե Վարդանյանը:
Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն եւ մրցանակներ կհանձնեն Հայաստանի 2021 թվականի արագ շախմատի չեմպիոն Հրայր Սիմոնյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Նախատեսվում է, որ այս տարի կմասնակցեն մոտ 20 տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: