Երևանի 2021 թվականի պատանիների և աղջիկների առաջնությանն այս տարի մասնակցում են 282 շախմատիստներ՝ 221 տղա և 61 աղջիկ:
Մրցաշարը մեկնարկեց մարտի 24-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Առաջնության բացմանը մասնակցեց և առաջին խաղաքայլն արեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Պատանի շախմատիստները շատ ոգևորող են. նրանց մեջ է հստակ տեսանելի հայկական շախմատի ապագան՝ իր բարձր նշաձողով: Երևանի շախմատի ֆեդերացիայի առաքելությունն է անել հնարավոր ամեն բան նրանց կայացման և կարիերային աճի համար»,-իր խոսքում նշեց ֆեդերացիայի նախագահը:
Մրցաշարը կտևի մինչ ապրիլի 1-ը: