2021 թվականի մայիսի 1-ի դրությամբ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի վարկանիշային հանձնաժողովը հրապարակում է շախմատիստների ազգային վարկանիշները՝ 2021 թվականի մայիսի 1-ի դրությամբ։ Վարկանիշների ցուցակում ունենք 4963 շախմատիստ։ Հաշվարկը կատարվել է 26 մրցաշարի արդյունքներով և միջազգային մրցաշարերով։ Նոր վարկանիշ ստացողները 43-ն են, որոնք ընդհանուր առմամբ կորցրել են 764 վարկանիշային միավոր։ Նորեկներից վարկանիշ են բարձրացրել միայն երկուսը՝ Հայաստանի մինչև 10 տարեկանների այս տարվա հաղթողը՝ Քոչարյան Վաչեն, 17 կետով և Կասինյան Լիլիթը՝ 1-ով։ Այս չորս ամսում ամենաշատը վարկանիշ են բարձրացրել Ագասարով Բենիկը (110), Անդրեասյան Էդգարը (72), Աթոյան Ալբերտոն (64) և Սուքիասյան Վահեն (62)։ Վարկանիշային ցուցակում ավելացվել են բոլոր շախմատիստների միջազգային անունները ապրիլի 1-ի դրությամբ և միջազգային վարկանիշների անձնական համարները։ Ցուցակի երկրորդ էջում կարող եք տեսնել թե խաղացողը, ո՞ր մրցաշարերում է խաղացել և ի՞նչ վարկանիշային փոփոխություն է ունեցել։ Հնարավորություն ունեք ցուցակը դասավորել ըստ ազգանունների, անձնական համարների և այլն։ Ցուցակներում խնդիր տեսնելու դեպքում կարող եք գրել muran29@mail.ru էլեկտրոնային հասցեին։
01.05.2021-Ազգային վարկանիշներ.xlsx