Հայ-լիտվական «մրցակցություն»

Շախմատի խաղատախտակի առջև․



Լիտվա այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության անդամ Արտակ Մանուկյանը շախմատային պարտիա խաղաց Լիտվայի խորհրդարանի նախագահ, Եվրոպայի շախմատի չեմպիոն Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ։

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքի էջում գրել է, որ չնայած մոտ էր հաղթանակին, սակայն ժամանակը քիչ էր։

«Մրցակիցը պրոֆեսիոնալին վայել քայլ արեց ու չխաղած ժամանակի վրա և ոչ-ոքի առաջարկեց, որը և ընդունվեց իմ կողմից։ Ինչպես ասում են հաղթեց հայ-լիտվական բարեկամությունը», - գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Արտակ Մանուկյանն ու Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենը պայմանավորվել են հաջորդ պարտիան խաղալ Երևանում։