«Պետք է տաղանդներ ստեղծել, որոնք կհամալրեն Հայաստանի շախմատի հավաքականը». Արտակ Մանուկյան


Շախմատի Երևանի ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը խոսել է Yerevan Open 2021 շախմատի միջազգային մրցաշարի կարևորության մասին։ Նա նշել է, որ նման մրցաշարերը հնարավորություն են տալիս, որ Հայաստանի երիտասարդ, խոստումնալից շախմատիստները փորձ կուտակեն։

«Այդ փորձի պակասը, հատկապես համաճարակի ժամանակ, եզակի հնարավորություն է, որ իրենք խաղատախտակի առջև մրցակցեն», - ընդգծեց Արտակ Մանուկյանը։

Արտակ Մանուկյանի խոսքով՝ շախմատի բնագավառում Հայաստանը շարունակում է մնալ շախմատային առաջատար երկիր։ Ըստ նրա՝ հիմա սերնդափոխության ժամանակն է։ Աստիճանաբար պետք է տաղանդներ ստեղծել՝ հաջորդ Արոնյաններ, խոստումնալից երտիասարդներ ունենալու համար։ Արտակ Մանուկյանը ասաց, որ այդ երիտասարդները կհամալրեն Հայաստանի շախմատի հավաքականը և բարձր կպահեն մեր երկրի պատիվը։

Տեսանյութ՝