«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 12-ամյա Մամիկոն Վարդանյանի հետ: Նա 1-ին կարգ է և պատմել է, թե ինչպես է պատկերացնում իր ապագան:
Քրոջ շախմատային պարտիան ոգևորեց Մամիկոնին, որ ինքն էլ խաղա: Այդ ժամանակ 5 տարեկան էր: Շախմատային առաջին քայլերն էլ սովորեցրել է պապը:
«6 տարեկանից սկսեցի շախմատի դպրոց գնալ: Հաշվարկները, տրամաբանությունն ու շատ մտածելն ինձ գրավեց այդ խաղում», - ասաց Մամիկոնը:
Մամիկոնը սիրում է հարձակողական ոճում խաղալ, բայց անհրաժեշտության դեպքում էլ պաշտպանվում է:
«Իմ ֆավորիտ շախմատիստը Տիգրան Պետրոսյանն է: Ինձ դուր է գալիս նրա պրոֆեսիոնալիզմը», - ընդգծեց շախմատիստը:
Մամիկոն Վարդանյանը պատրաստվում է շարունակել կարիերան շախմատում: Ապագա պլաններում միջազգային գրոսմայստեր դառնալն է: