«Լավ սովորելով լավ մասնագետ կարող ես դառնալ». Արմեն Գրիգորյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 6-ամյա Արմեն Գրիգորյանի հետ։ Նա արդեն մի քանի ամիս շախմատ է սովորում և մեզ պատմել է, թե ինչո՞ւ է որոշել շախմատ խաղալ։

Արմենը շախմատ սկսեց սովորել դեռ 5 տարեկանում։ Ընտանիքում հասկացան, որ երեխայի ճիշտ զարգացման, տրամաբանության համար շախմատը լավ միջոց է։

«Ես սկսեցի շախմատի հաճախել մարզադպրոցում և խաղն ինձ շատ դուր եկավ», - ասաց Արմենը։

Արդեն մի քանի ամիս է, ինչ տարված է ինտելեկտուալ խաղով։ Ասում է՝ այս խաղում իրեն ամեն ինչն էլ դուր է գալիս։

«Դեռ սովորում եմ, որպեսզի ուժեղ շախմատիստ դառնամ։ Ընկերներիս հետ շախմատային դասեր ենք անցնում, խնդիրներ ենք լուծում», - պատմեց Արմենը։

Երեխան ազատ ժամանակը հիմնականում անցկացնում է մարզադպրոցում կամ տանը շախմատ խաղալով, նոր հնարքներ սովորելով։ Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ լավ սովորելով կարող է հասնել ամեն ինչի։