Հունիսի 8-ին Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհուրդը՝ համագործակցելով Երևանի շախմատի ֆեդերացիայի հետ, անցկացրեց վարչական շրջանի ոստիկանության վետերանների միջև շախմատի առաջնություն։ Առաջնությունն անցկացվեց ոստիկանության Կենտրոնականի բաժնի դահլիճում։
1-ին տեղը զբաղեցրեց Արմեն Սարգսյանը, 2-րդ հորիզոնականում էր Զոհրաբ Մարտիրոսյանը, իսկ 3-րդ պատվավոր տեղը զբաղեցրեց Ալեքսանդր Սերովը։
Առաջնության մրցավարն էր Արտեմ Բալոյանը։ Մրցանակակիրները պարգևատրվեցին դիպլոմներով։