​Երևանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ անցկացվեց բլից մրցաշար՝ «White Shorja» հանգստյան գոտում



Այսօր Երևանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ անցկացվեց բլից մրցաշար՝ «White Shorja» հանգստյան գոտում: Մրցաշարին մասնակցում էին պատանի շախմատիստներ, շախմատասերներ՝ Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերից: Մրցաշարի պատվավոր հյուրն էր միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը:


Մրցաշարն անցավ համառ պայքարում, որի արդյունքում մրցաշարի հաղթող դարձավ 14տ. Արթուր Մարկոսյանը՝ Հրազդան քաղաքից: Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով ու դիպլոմներով: Առաջին երեք մրցանակակիրները ստացան «White Shorja» հանգստյան գոտու ուղեգիր: