Մեկնարկում է աշխարհի 8-12 տարեկանների առաջնությունը


Վաղը Վրաստանի Բաթումի քաղաքում կմեկնարկի 8-12 տարեկանների աշխարհի առաջնությունը: Այս մրցաշարին մասնակցելու իրավունք են ձեռք բերել և Հայաստանը այս հեղինակավոր ստուգատեսին ներկայացնելու պատվին են արժանացել Երևանի բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաներ Գաբրիելա Հարությունյանը (10տ.աղջ.), Սոնա Կրկյաշարյանը ( 12տ.աղջ.), Անի Նահապետյանը (12 տ.աղջ.), Լիլիթ Դանիելյանը (12տ.աղջ.), Նարեկ Ղազարյանը (12տ.տղա.), Մանվել Առաքելյանը (12տ.տղա.), Մովսես Սիմոնյանը ( 10տ,տղա.), Հայկ Մաթևոսյանը (8տ.տղա.):

Երևանի շախմատի ֆեդերացիան և Շախմատի Երևանի բարձրագույն վարպետության մարզադպրոցը հաջողություն է մաղթում մեր երեխաներին և սպասում նրանց հաղթական վերադարձին:


Արդյունքներ