Ավելի քան 12 երկրի 270-ից ավելի շախմատիստներ

Երևան Օփեն մրցաշարի մեկնարկին մնացել են հաշված օրեր.


Այս աշնան շախմատային ամենամեծ փառատոնի մեկնարկին մնացել են հաշված օրեր: «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցների թիվն արդեն անցել է 270-ի շեմը: Մենք պատրաստվում ենք ընդունել ավելի քան 12 երկրի բարձրակարգ շախմատիստների: «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարին կմասնակցեն Հայաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հունաստանից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Լիտվայից, Ռուսաստանից, Սինգապուրից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Նոր Զելանդիայից և Բելգիայից:

Դե ինչ, հանդիպում ենք հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին, «Մերիդիան» Էքսպո կենտրոնում:

Մասնակիցներ՝

Yerevan Open A

Yerevan Open B