Բարձրագույն վարպետության դպրոցի սաները Իրանի Իսլամական Հանրապետության մրցաշարերում


Փետրվարի 2-ին ԲՎԴ 6 սաները մեկնել էին Իրան՝ մարզիչ, գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի և փոխտնօրեն Ռուբեն Այվազյանի գլխավորությամբ՝ մասնակցելու ամեն տարի անցկացվող հեղինակավոր երկու մրցաշարերին։

Առաջինն սկսվեց փետրվարի 3-ին՝ մայրաքաղաք Թեհրանում։ Մրցաշարին մասնակցում էին աշխարհի 14 երկրի ներկայացուցիչներ: 9-ը տուրից բաղկացած շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարին մասնակցում էր նաև գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը։

Տղաները, թեև իրենց ունեցած փորձին, վատ հանդես եկան՝ մրցաշարի մեկնարկում 7 հնարավորից հավաքելով 1,5 միավոր։ Իրենց մեկնաբանություններից պարզ դարձավ, որ անհաջող ելույթի պատճառը անծանոթ միջավայրն ու ավելորդ վստահությունն էր։ Մրցաշարի հաղթող ճանաչվեց Իրանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Մասուդ Մոսադեղփուրը:

Երկրորդ մրցաշարում, որն անցկացվեց Իրանի հյուսիսում գտնվող Ռաշթ քաղաքում, տղաները անհամեմատ ավելի հաջող հանդես եկան ՝ մեկնարկային տուրում 7 հնարավորից վաստակելով 6.5 միավոր։

Ի տարբերություն Թեհրանի մրցաշարի, այստեղ աշխարհագրությունը մի փոքր ընդլայնվել էր, և մասնակից երկրների թիվը 16 էր։ Առաջին տուրից հետո թվում էր, թե մեր սաները վերագտել են իրենց խաղը և կշարունակեն հաղթարշավը, սակայն իրանցի շախմատիստները, թեև իրենց ունեցած ցածր գործակցին, բավականին լավ էին պատրաստվել։

Բավականին հաջող հանդես եկավ մեր ամենակրտսեր մասնակից, տաղանդաշատ Նարեկ Ղազարյանը, որը թեև մրցանակային տեղ չգրավեց, սակայն երկու մրցաշարերի արդյունքում գործակիցը բարելավեց 168,8 միավորով։

Նշենք, որ հաջող հանդես եկան նաև Արտակ Ալիխանյանը և Էդգար Հայրապետյանը ՝ 9 հնարավորից վաստակելով 6,5 ական միավոր։

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Գուսայն Հիմալը, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Հովիկ Հայրապետյանը, որը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց հնդիկ շախմատիստին: