Բարձրագույն վարպետության դպրոցի արդյունքները ՀՀ պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարերում


Ավարտվեց տղաների և աղջիկների Հայաստանի շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը: Մրցաշարի արդյունքներով տարիքային խմբերում մինչև 12 տեղեր գրաված շախմատիստները (յուրաքանչյուր տարիքային խմբում տարբեր է) իրավունք են ստանում մասնակցել Հայաստանի առաջնության եզրափակչին, որտեղ նրանց են միանալու առավել բարձր վարկանիշներով միանգամից եզրափակչին իրավունք ստացած պատանի շախմատիստները: Բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները կրկին հաստատեցին իրենց բարձր կարգը: Աղյուսակում ներկայացրել ենք մրցաշարի տեխնիկական արդյունքները տղաների և աղջիկների համար, որի արդյունքներով ԲՎԴ 17 մասնակիցներ նվաճել են եզրափակչի մասնակցության ուղեգիր:



Այսպիսով ապրիլի 14-23-ին կայանալիք Հայաստանի առաջնության եզրափակչին մասնակցության իրավունք ձեռք բերեցին ԲՎԴ 17 մասնակիցներ, որոնց ի շնորհիվ անհատական բարձր արդյունքների կմիանան նաև ԲՎԴ-ի 9 մասնակիցներ: Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության արդյունքներով կորոշվեն աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցները:

Հաջողություն ենք մաղթում մեր մարզադպրոցի բոլոր 26 պատվիրակներին, և թող հաղթի ուժեղագույնը: