Կարգայինների ցանկ

2020 թվականի մարտի 1-ի դրությամբ


Երևանի շախմատի ֆեդերացիան ներկայացնում է մարզադպրոցներում սովորող կարգայինների ցանկը։

Փետրվար ամսին մշակվել են հետևյալ մրցաշարերի տվյալները՝

  • Երևանի պատանիների կիսաեզրափակիչ
  • ՆՀՏ 4-րդ
  • Արաբկիրի կիսաեզրափակիչ
  • Զեյթուն 4-րդ
  • Մալաթիա 4-րդ
  • Շախմատի տուն 4-րդ
  • Հ․ Գասպարյան 4-րդ
  • Ռ․ Վահանյան 3-րդ
  • Նուբարաշեն 4-րդ
  • Երևանի պատանիների և աղջիկների եզրափակիչ
  • Դավթաշենի 1/4-րդ
  • Աջափնյակ 4-րդ
  • Հ․ Գապարյան 3-րդ
  • Կենտրոն 4-րդ


Ընդհանուր ունենք 4782 շախմատիստ, ընդ որում ցուցակներից դուրս են հանվել այն շախմատիստները, որոնք ծննդյան տվյալներ չունեին և վաղուց թարմացում չէր կատարվել։

Այս շախմատիստներից 1635-ը արդեն անդամագրվել են Երևանի շախմատի ֆեդերացիային, ընդ որում թերի ցուցակում կա 16 շախմատիստ, ում վճարումները չի հաջողվել հաստատել։

Հետաքրքիր տեղեկություն․

Բելառուսի ֆեդերացիայում արդեն մի քանի տարի է գործում է անդամագրվելու տարբերակը և 2019 թվականին իրենք ունեցել են անդամագրված 1579 շախմատիստ, իսկ այս տարի անդամագրվել են առայժմ 218-ը։

Բելառուս-Անդամավճարներ-2019-2020.xlsx

Կայքի հղում։

Ընդ որում Բելառուսում անդամագրվում են բոլորը, անկախ տարիքից և կոչումից, մեր տարբերակում ներկայացված են միայն մինչև 16 տարեկանները, ովքեր հաճախում են Երևանի մարզադպրոցներ։ 16 տարեկանից բարձր շախմատիստների վճարները տեղադրվել են ընդհանուր ցուցակում։

Ներկայացնում ենք մեր մարզադպրոցների վիճակագրությունը, որտեղ երևում են կարգայինները և սկսնակները, աղջիկները և տղաները, ինչպես նաև բոլոր անդամագրվածները (վիճակագրություն բաժնում աղյուսակները ավելի մեծ են)․



Նույն վիճակագրությունը, սակայն այս անգամ ըստ տարեթվերի․


Խնդրում ենք ուշադիր ստուգել բոլոր տվյալները, թերությունները հայտնել։


3-Կարգայինների լրիվ ցուցակ-մարտ-2020.xls

ԵՇՖ-ի անդամավճարներ-2020 և թերի ցուցակ.xls


Աղյուսակները կլինեն նաև վիճակագրություն բաժնում, իսկ աշխատանքային ցուցակը հաջորդ ամսվա ընթացքում մի քանի անգամ կթարմացվի վարկանիշներ բաժնում։


(Ուղղումների համար գրել muran29@mail.ru էլեկտրոնային հասցեին)