Չիգորինի խորհրդանշական ակումբը միավորում է այն շախմատիստներին, ովքեր ստանդարտ շախմատի կանոններով անցկացված մրցաշարերում հաղթում են աշխարհի գործող չեմպիոնին։ Հաշվի չեն առնվում բլիցի, արագ շախմատի մրցաշարերը և ընկերական խաղերը։
Այս ակումբի նախաձեռնողն է Վիտալիյ Գնիրենկոն, իսկ ակումբը կոչվել է ռուս շախմատիստ Միխայիլ Չիգորինի պատվին, քանի որ նա առաջինն էր, ով 1989 թվականին հաղթեց աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցին։
Շատ հայտնի շախմատիստներին չի հաջողվել մուտք գործել այս ակումբ, ինչպիսիք են` Նիմցովիչը, Մարոցին, Շտեյնը, Պոլուգաևսկին։
Հաջողության չեն հասել նույնիսկ Ֆիդե-ի գծով աշխարհի չեմպիոններ Խալիֆմանը և Կասիմջանովը։
Այս պահին ակումբի անդամ են 115-ը, ընդ որում, դառնալով աշխարհի չեմպիոն, շախմատիստները «կորցնում են» իրենց տեղը այս ակումբում։
Ցուցակներից հանվել է 14 աշխարհի չեմպիոնի անուն։ Ընդ որում՝ Ստեյնիցը, Կարպովը և այժմյան չեմպիոն Լիրենը, երբեք այդ ցուցակում չեն եղել։
Ամենաշատը աշխարհի չեմպիոններին հաղթել է Թոփալովը՝ Կասպարովին, Կրամնիկին, Անանդին և Կարլսենին։
Կամսկին՝ 18 տարին չբոլորած, հաղթել է Կասպարովին՝ դառնալով ամենաերիտասարդը, ով մուտք է գործել ակումբ։
Ցավոք՝ ամենաարագ պարտության հեղինակը Պետրոսյանն է։ Լիբերզոնի հետ խաղում հանձնվել է 15-րդ քայլից հետո։
Առայժմ չեմպիոն կարգավիճակում ամենաշատ պարտությունը կրել է Մագնուս Կարլսենը (17 հոգի), որը բացատրվում է մրցաշարերից երբեք չխուսափելու և ռիսկի գնով հաղթանակի հասնելու ցանկությամբ։
Հայ շախմատիստներից ակումբում են Վլադիմիր Հակոբյանը և Լևոն Արոնյանը։
Ոչ մի շախմատիստուհի՝ նույնիսկ Վերա Մենչիկը և Հուդիթ Պոլգարը, չեն կարողացել մտնել ակումբ, քանի որ ստանդարտ շախմատում երբեք չեն հաղթել գործող չեմպիոնին։
2023 թվականին նոր մոտիվացիա կարող է լինել Դինգ Լիրենի աշխարհի չեմպիոն դառնալը։ Շատերը կձգտեն ակումբ մուտք գործելու հարմար առիթը բաց չթողնել, որոշներն էլ կփորձեն «դուրս գալ» ակումբից։
Չիգորինի ակումբի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով։