Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Վահե Դանիելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Բենիկ Ագասարովը, Արսեն Դավթյանը, Իրանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Արյան Ղոլամին, ինչպես նաև Լեհաստանը ներկայացնող միջազգային վարպետ Յակուբ Կոսակովսկին հաղթել են մրցակիցներին:
Երկու տուրից հետո 2 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի վարպետ Արսեն Դավթյանը:
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կատարել են երկրորդ տուրի առաջին պատվավոր քայլերը, հետևել պարտիաների ընթացքին:
Մրցաշարի արդյունքներին կարող եք հետևել այստեղ`
https://chess-results.com/tnr799698.aspx?lan=1&art=2&flag=30
Պարտիաներն առցանց կարող եք դիտել հղումով՝