Կայացել են Արսեն Եղիազարյանի 2-րդ միջազգային հուշամրցաշարի 4-րդ տուրի պարտիաները։



Իրանը ներկայացնող գրոսմայստեր Արյան Ղոլամին և Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սիմոն Մկրտչյանը հաղթել են մրցակիցներին, երեք խաղատախտակում գրանցվել է ոչ-ոքի:


Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3.5 միավորով գլխավորում են ՖԻԴԵ-ի վարպետ Արսեն Դավթյանը և գրոսմայստեր Արյան Ղոլամին:

Օգոստոսի 4-ին մրցաշարին հյուրընկալվել և պարտիաներին հետևել են Դիլիջանի շախմատի ակումբի պատանի շախմատիստները։

Մրցաշարի արդյունքներին կարող եք հետևել այստեղ`

https://chess-results.com/tnr799698.aspx?lan=1&art=2&flag=30

Պարտիաներն առցանց կարող եք դիտել հղումով՝

https://yerevanchessfed.com/hy/about/live-games