Կայացել են Արսեն Եղիազարյանի 2-րդ միջազգային հուշամրցաշարի 5-րդ տուրի պարտիաները։


Լեհաստանը ներկայացնող միջազգային վարպետ Յակուբ Կոսակովսկին, Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Գիգա Քուպարաձեն և Հայաստանի ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Չաքրյանը հաղթել են մրցակիցներին, երկու պարտիա ավարտվել է ոչ-ոքի:

Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Իրանը ներկայացնող գրոսմայստեր Արյան Ղոլամին և Լեհաստանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Յակուբ Կոսակովսկին:

Մրցաշարի արդյունքներին կարող եք հետևել այստեղ`

https://chess-results.com/tnr799698.aspx?lan=1&art=2&flag=30

Պարտիաներն առցանց կարող եք դիտել հղումով՝

https://yerevanchessfed.com/hy/about/live-games