​Կայացել են Արսեն Եղիազարյանի 2-րդ միջազգային հուշամրցաշարի 7-րդ տուրի պարտիաները։



Լեհաստանը ներկայացնող միջազգային վարպետ Յակուբ Կոսակովսկին և Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Կոնստանտինե Շանավան հաղթել են մրցակիցներին։ Երեք պարտիա ավարտվել է ոչ-ոքի:

7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Յակուբ Կոսակովսկին:

Օգոստոսի 7-ին մրցաշարին հյուրընկալվել և պարտիաներին հետևել են Դիլիջանի շախմատի ակումբի պատանի շախմատիստները։

Խաղի արդյունքներին կարող եք հետևել հղումով՝

https://chess-results.com/tnr799698.aspx?lan=1&art=2&flag=30

Խաղերն առանց կարող եք դիտել այստեղ՝

https://yerevanchessfed.com/hy/about/live-games