2023թ-ի նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական համաժողովը։
Ֆեդերացիայի անդամները նախապես ծանոթացել էին համաժողովի օրակարգին, որում ընդգրկված էին հիմնական երեք հարցեր․
1.2019-2023թթ. կատարած աշխատանքների հաշվետվություն
2.Վերստուգիչ հանձնաժողովի զեկույց
3.Ղեկավար կազմի ընտրություններ
Ներկաները լսեցին զեկույցները հաշվետվությունների մասին։ Այնուհետև նիստին ներկա 32 անդամները միաձայն կողմ քվեարկեցին ֆեդերացիայի նոր նախագահի և նախագահության կազմի օգտին, որն ունի հետևյալ կազմը։
Արթուր Դավթյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
Նորայր Քալանթարյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
Ռաֆայել Վահանյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
Արտակ Մանուկյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ
Նորայր Հովհաննիսյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ
Ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին լավ աշխատանքի և այն արդյունքների համար, որոնք գրանցվել են։ Ավարտելով պաշտոնավարումը, նոր նախագահ՝ Արթուր Դավթյանին մաղթեց մեծ հաջողություններ այս կարևոր գործում։
Արթուր Դավթյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար և լինելով շախմատիստ և շախմատասեր նշեց, որ կանի հնարավորը եղածը պահելու և նոր հաջողություններ ունենալու համար։