Շախմատի դպրոցների 1-ին թիմային առաջնություն

Դասական շախմատ, 2-րդ խաղափուլ


Երևանի ֆեդերացիայի հովանու ներքո իր ընթացքն է շարունակում դպրոցների թիմային առաջնությունը։ Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցան երկրորդ խաղափուլի մրցամարտերը։ Այս անգամ խաղից ազատ էին Արաբկիրի դպրոցի սաները։

Նախորդ փուլում հյուր գնացած թիմերը առաջին անգամ պետք է մրցեին տան տիրոջ կարգավիճակում։

Էրեբունու շախմատի դպրոցի մրցակիցը Աջափնյակի թիմն էր։ Այս անգամ պայքարը ավելի համառ էր և հաղթողը պարզվեց միայն մեկ միավորի առավելությամբ։ Էրեբունին թիմային հաղթանակ գրանցեց 8։7 հաշվով և վաստակեց իր առաջին թիմային 2 միավորը։

(Խնդիրների դեպքում դպրոցների ֆեյսբուքյան հրապարակումները կարող եք դիտել համակարգչով կամ սմարթֆոնով՝ սեղմելով նկարում պատկերվածը)



https://www.facebook.com/share/r/Z1tzMjbNHf5jBQYc/


Թեժ էր նաև օրվա երկրորդ հանդիպումը։ Առաջին փուլում պարտվելուց հետո Նոր Նորքի թիմը վճռական էր տրամադրված և պետք է շտկեր սասանված հեղինակությունը։ Թիմի հյուրն էր նախորդ փուլում հիանալի խաղ ցույց տված Քանաքեռ-Զեյթունի թիմը։

Մարզիչների պարտություններից հետո հանդիպման ընթացքը շտկեցին իրենց իսկ սաները և 8։7 հաշվով դժվարին հաղթանակ գրանցեցին։


Շախմատային օրը գեղեցկացրեցին ֆուտբոլիստները։


Օրվա երրորդ խաղում Մալաթիա-Սեբաստիայի հյուրն էր առաջատարների մեջ գտնվող Ավանի դպրոցի թիմը։ Այս անգամ էլ մարզիչների օգնությամբ Ավանի թիմը հասավ համոզիչ հաղթանակի՝ 10։5 հաշվով, վաստակեց 2-րդ թիմային հաղթանակը, ինչի շնորհիվ էլ ստանձնեց մրցաշարի առաջատարի դիրքը։





Վահանյանի դպրոցի հյուրն էր Դավթաշենի շախմատի դպրոցը։ Մրցամարտի սկզբնական հատվածում ուժերը հավասար էին, սակայն երկրորդ հատվածում իրենց ավելի հաջող դրսևորեցին Դավթաշենի թիմի մասնակիցները և հաղթանակ տարան ընդհանուր 9,5։5,5 հաշվով։

Հանդիպման ընթացքին հետաքրքրությամբ հետևում էր Վահանյանի դպրոցի ողջ անձնակազմը՝ լեգենդար Ռաֆայել Վահանյանի գլխավորությամբ։



Այս խաղափուլի վերջին խաղում մրցաշարում իր նորամուտը նշեց Նուբարաշենի թիմը, քանի որ առաջին խաղում մրցակից չունեին։ Նուբարաշենին հյուր էին եկել Նորք-Մարաշի դպրոցի սաները։ Տան տերերը կարողացան համոզիչ հաղթանակի հասնել առաջատարների շնորհիվ, քանի որ վերջին տախտակներում հաշիվը հավասար էր։ Խաղն ավարտվեց 10։5 հաշվով։




Երկու տուրերի արդյունքներով առաջատարները երկուսն են՝ Ավանը և Դավթաշենը, ընդ որում Ավանը գերազանցում է մասնակիցների ընդհանուր հավաքած միավորներով, ինչի շնորհիվ էլ գտնվում է 1-ին հորիզոնականում։

Հաջորդ խաղային օրը հոկտեմբերի 12-ին է։

Արդյունքներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։