Հայաստան-Ղազախստան՝ 100 խաղատախտակի վրա

Արդյունքների ամփոփում․


Երևանի շախմատի ֆեդերացիայի և Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիայի համատեղ ուժերով մայիսի 2-ին կայացավ Հայաստան-Ղազախստան կայծակնային շախմատի ինտերնետային մրցամարտը 100 խաղատախտակի վրա՝ նվիրված ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին:

Մրցամարտն անցկացվեց lichess.org շախմատային հարթակում: Յուրաքանչյուր զույգ խաղաց 4 պարտիա՝ 3+1 ժամակարգով:
Արդյունքում, 224,5-175,5 հաշվով, մրցամարտի հաղթող դարձավ Հայաստանի թիմը (նախկինում հայտարարվել էր 225-175)։

Թիմերի կազմերը համալրել էին.


  • անվանի շախմատիստներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Ռուստամ Խուսնուտդինովը, Դենիս Մախնյովը, Մուրտաս Կաժգալեևը, Ժանսայա Աբդումալիկը, Բիբիսարա Ասսաուբաևան և մի շարք այլ հայտնի շախմատիստներ,
  • ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը և ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը,
  • ՂՀ խորհրդարանի Մաժիլիսի պատգամավորներ Նուրժան Աշիմբետովը և Շայմարդան Նուրումովը,
  • 8-ից մինչև 18 տարեկան տաղանդաշատ պատանիներ և աղջիկներ։

Մրցաշարի արդյունքներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով հղմանը.
http://chess-results.com/tnr526848.aspx?lan=1

Կամ ներբեռնելով էքսել ֆայլը՝

Kazakhstan-Armenia-match 100 boards 03-17։00.xlsx

Մրցամարտի վիճակագրությունը․



Երևանի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և աջակիցներին՝ մրցամարտի կայացման համար: