Ինտերնետային մրցաշարերում
Այսօր՝ կեսգիշերին, Երևանի ֆեդերացիայի թիմը համացանցով մասնակցեց իր հերթական մրցաշարին։
Արդյունքը նորից գոհացուցիչ է։ 10 թիմի պայքարում ֆեդերացիայի թիմը գրավեց 2-րդ տեղ՝ ընդ որում առաջին տեղը զիջեց միայն մրցաշարի վերջին 15 րոպեների ընթացքում։
Quarantäne-Liga 10B - մրցաշարի արդյունքներով թիմը առաջ է շարժվում և հաջորդ անգամ կմասնակցի արդեն 9-րդ լիգային՝ Quarantäne-Liga 9C :
Վերջնական աղյուսակ՝
Մրցաշարի լավագույն տասնյակը՝
Մեր թիմակիցներից լավագույն 15-ի արդյունքը՝
Մինչև 3-րդ լիգա հասնելու համար բավարար է գրավել առաջին երեք տեղերից որևէ մեկը։ Հետագայում պետք է մեր ենթախմբում լինենք լավագույնը։
Մեր թիմը հաջողություններ է գրանցում նաև մյուս լիգաներում և 25․05․2020-ին կմասնակցի ևս մեկ մրցաշարի՝ Country League A :
Ցանկացողները կարող են միանալ թիմին՝ Yerevan Chess Federation, ընդ որում բոլորը, քանի որ մրցաշարեր ենք անցկացնում նաև փոքրիկների համար։ Հերթական մրցաշարը տեղի կունենա մայիսի 28-ին՝ 4-րդ կարգայիններ և սկսնակներ ։ Իսկ դպրոցների լավագույնները կմրցեն մյուս մրցաշարում՝ Առաջին Հանրապետության օր ։