Մրցաշարեր-մրցաշարեր-մրցաշարեր

Երևանի ֆեդերացիայի թիմի հաջող ելույթները


Վերջին շաբաթվա ընթացքում, Երևանի շախմատի ֆեդերացիայի ինտերնետային թիմը խաղացել է բազմաթիվ ուժեղ մրցաշարերում։ Մրցաշարերի արդյունքները գոհացուցիչ են։ Մեր թիմը շարժվում է առաջ, հաղթահարելով բոլոր խոչընդոտները։

Առաջինը 7th Elite Prize մրցաշարն էր, որը գրեթե միշտ հավաքում է ուժեղ կազմ։ Ճիշտ է, այս անգամ մասնակիցների թիվը մի քիչ համեստ էր, ընդամենը՝ 896, սակայն թիմերը փորձառու էին և նախորդ 6 մրցաշարերի հաղթողներն էին։ Չնայած այս հանգամանքին նրանք վատ խաղացին և մեր թիմից շատ հետ մնացին։

Ընդհանուր արդյունքները՝

Անհատական հաղթողը մեր գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն էր՝

Մեր թիմակիցները ևս բարձր միավորներ հավաքեցին․


Այնուհետև մասնակցեցինք Nations Cup մրցաշարին, որտեղ թիմերը ներկայացնում էին իրենց երկրները։ Այստեղ էլ մեր թիմը խնդիրներ չունեցավ։ Հիմնական պայքարը հենց մեր թիմակիցների միջև էր։

Արդյունքները՝

Լավագույնները՝

Մեր թիմի առաջատարները՝


Այս տարվա անհաջող գարունն էլ ավարտեցինք նոր հաջողությամբ, սակայն նորից համացանցով։

Հերթական անգամ՝ Quarantäne-Liga 8C մրցաշարում առանց դժվարությունների հաղթահարեցինք 8-րդ լիգան և շարժվեցինք առաջ։


Արդյունքներ՝


Ընդհանուր՝

Մեր թիմը՝

Շնորհավորում ենք մեր բոլոր թիմակիցներին, հատկապես երեխաներին, որովհետև թիմի հիմնական կորիզը իրենք են։ Այս հունիսի 1-ի տոնով էլ ցանկանում ենք, որպեսզի մեր երեխաները պաշտպանված լինեն բոլոր վարակներից և վերադառնան իրենց բնականոն կյանքին, շախմատ խաղան գեղեցիկ դահլիճներում, իսկ հաղթանակները նշեն իսկական ծափողջյունների ներքո։