Նոր մրցաշար

Աշակերտների համար․


Ֆիդե-ի վարպետ Մանուկյան Սարգիսի շնորհիվ կազմակերպվեցին հերթական մրցաշարերը երեխաների համար։

Մրցաշարերը լիգաների տեսքով էին, ժամակարգը 10+2, խաղերի քանակը՝ 7։ Յուրաքանչյուր կարգային խաղաց իրեն համապատասխանող մրցաշարում։ Մասնակիցները 150-ից ավելի էին։ Հաղթողները հաջորդ շաբաթ իրավունք կստանան մասնակցել ավելի բարձր լիգայում։

1-ին կարգայինների մրցաշարում հաղթողը Անդրեասյան Էդգարն էր, Մելքոնյան Վարդանի աշակերտը - (Մալաթիայի շախմատի դպրոց)

2-րդ տեղը գրավեց Օրդյան Ռաֆայելը, մարզիչ Նավոյան Արամ (Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոց)

Իսկ 3-րդ տեղը բաժին ընկավ tigran14784 անունով շախմատիստին։


2-րդ կարգայինների պայքարը ստացվեց լարված, եզրագիծը հավասար արդյունքով հատեցին երեքը։ Սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը Tovmas-ն էր, երկրորդ տեղը գրավեց Առաքելյան Մանվելը՝ (Մալաթիայի շախմատի դպրոց, մարզիչ՝ Ստեփանյան Գագիկ), իսկ երրորդը՝ Vahag1984-ն էր։

3-րդ կարգայինների մրցաշարը միանձնյա հաղթեց Պետրոսյան Մարկը՝ Մաթևոսյան Սեդրակի աշակերտ - (Կենտրոնի շախմատի դպրոց)։

Երկրորդը՝ Վարդանյան Վարդանն էր, Զեյթունի շախմատի դպրոցից, մարզիչ՝ Առաքելով Գրիգորի, իսկ երրորդ տեղին արժանացավ՝ Մարտիրոսյան Լևոնը, Զեյթունի շախմատի դպրոցից, մարզիչ՝ Մանուկյան Սարգիս։

4-րդ կարգայիններ և սկսնակների մրցաշարը ամենամարդաշատն էր։ Մասնակիցները 68-ն էին։ Բոլորից առաջ անցավ Առաքելյան Արթուրը, Մալաթիայի շախմատի դպրոցից, մարզիչ՝ Ստեփանյան Գագիկ։

Երկրորդը եզրագծին հասավ ARSEN201104-ը, իսկ երրորդ տեղ գրավեց Հարությունյան Վիկտորիան, Արաբկիրի շախմատի դպրոցից, մարզիչ Վուվունիկյան Կարինե։ Վերջինիս արդյունքը շատ գոհացուցիչ է, որովհետև աղջիկների քանակը համեմատաբար ավելի քիչ է լինում։

Երևանի շախմատի ֆեդերացիայի անձնակազմը շնորհավորում է բոլոր հաղթողներին։ Փորձեք շատ աշխատել, քանի դեռ նման հնարավորություն է ստեծվել շախմատի համար։ Բոլորիդ կսպասենք հաջորդ կազմակերպվելիք մրցաշարերում։


Մեր մեծահասակների թիմը ևս շարունակում է իր ակտիվ գործունեությունը։ Թիմի կազմում ունենք 4 գրոսմայստեր և ցանկալի կլինի մյուսները ևս համալրեն թիմի կազմը, քանի որ մրցաշարերը ավելի բարդանում են, իսկ մրցակիցները սկսել են չհանդուրժել մեր անդադար հաղթանակները։

Սկզբում մեծ առավելությամբ հաղթեցինք 8th Elite մրցաշարում։

Անհատական արդյունքները՝


Մեր թիմում լավագույններն էին՝


Սակայն երեկ՝ NATIONS CUP 1st Division մրցաշարում մեր թիմը զիջեց իր առաջատարի դիրքը։ Իսպանացիները ստեղծել էին հատուկ թիմ, որտեղ ընդունել էին միայն կոչում ունեցող շախմատիստներին, որոնց շնորհիվ էլ կարողացան ընդհատել մեր հաղթանակների շարքը։

Լավագույն մասնակիցը այս անգամ մեր թիմից չէր՝

Մեր լավագույն 20-ի արդյունքները՝

Կարծում եմ այս փոքրիկ սայթաքումից որոշակի դասեր կքաղենք և հաջորդ մրցաշարերում ավելի վստահ հանդես կգանք։

Այսօր՝ ժամը 22։00-ին, կարող եք մասնակցել Quarantäne-Liga 6C մրցաշարում։