Միաժամանակյա խաղաշար և մրցաշարեր

Երևանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է․


Համացանցում շարունակվում է Երևանի շախմատի ֆեդերացիայի ակտիվությունը։

Առաջին հերթին միաժամանակյա խաղաշար անցկացվեց նախորդ մրցաշարի հաղթողների համար։ Խաղաշարը անցկացնում էր ֆիդեի վարպետ Մանուկյան Սարգիսը՝ 14 մասնակիցների հետ։ Երեխաները հնարավորություն են ստանում ոչ միայն մրցել իրենց հասակակիցների, այլ նաև իրենց ուժերը փորձել ավելի փորձառուների հետ։ Խաղաշարը ավարտվեց Սարգիսի հաղթանակով՝ 10,5 - 3,5 ընդհանուր հաշվով։


Այս հինգշաբթին ևս մրցաշարերով հարուստ էր։ Ընդհանուր մրցում էր 242 մարզիկ։ Մրցաշարերի արդյունքները․

Սկսնակներ՝

1․ Առաքելյան Արթուր, Մալաթիայի դպրոց, մարզիչ՝ Ստեփանյան Գագիկ

2․ Արշակյան Արսեն, Նոր Նորքի դպրոց, մարզիչ՝ Պողոսյան Սուրեն

3․ Աղազարյան Հայկ, Արաբկիրի դպրոց, մարզիչ՝ Վուվունիկյան Կարինե

3-րդ և 4-րդ կարգայիններ՝

1․ Vika2208, Մալաթիայի դպրոց

2․ Մուսայելյան Տիգրան, Մալաթիայի դպրոց, մարզիչ՝ Մելքոնյան Վարդան

3․ LEVON2010, Մալաթիայի դպրոց

1-ին և 2-րդ կարգայիններ՝

1․ Անդրեասյան Էդգար, Մալաթիայի դպրոց, մարզիչ՝ Մելքոնյան Վարդան

2․ Մելքոնյան Գրիգոր, Արաբկիրի դպրոց, մարզիչ՝ Ալեքսանյան Հայկուհի

3․ Առաքելյան Մանվել, Մալաթիայի դպրոց, մարզիչ՝ Ստեփանյան Գագիկ


Մրցաշարերի առաջին 5 տեղ գրաված մասնակիցները այսօր կարող են մասնակցել միաժամանակյա խաղաշարի, որը կվարի ֆիդեի վարպետ՝ Պողոսյան Սուրենը։

Միաժամանակյա խաղաշարը, 19․06․2020 թվական, ժամը՝ 17։00։

Խաղաշարի հղումը


Մեր հիմնական թիմը ևս անմասն չմնաց մրցաշարերից։

Այս ընթացքում հաղթեցինք Quarantäne-Liga 4C մրցաշարը, այնուհետև ընկերական մրցախաղ անցկացրեցինք, որը նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանին, ծննդյան օրվա կապակցությամբ։ Երկու թիմի մասնակիցները 234-ն էին, ինչը բացառիկ ցուցանիշ է նման թիմային մրցաշարերում։

GM Tigran Petrosian Birthday

Երեկ էլ տեղի ունեցավ մեր թիմի, կարծես թե, ամենաբարդ մրցաշարը։

Quarantäne-Liga 3C մրցաշարում գրավեցինք 4-րդ տեղը, որի արդյունքներով այս անգամ մնացինք նույն լիգայում։ Կարծում ենք հետագա մրցաշարերում մեզ կօգնեն մեր ուժեղագույն շախմատիստները և կկարողանանք հասնել բարձրագույն լիգային։

Հիշեցնում ենք, որ բոլորը կարող են անդամագրվել ԵՇՖ-ի թիմին։

Այս պահին թիմում ունենք 700 մասնակից։