Երևանի շախմատի ֆեդերացիայի թիմը՝ եզրափակիչում

Կարանտին-Բունդեսլիգա մրցաշարում


Երևանի շախմատի ֆեդերացիան շարունակում է համացանցային ակտիվությունը։ Յուրաքանչյուր շաբաթ տեղի են ունենում բազմաթիվ մրցաշարեր, որտեղ հնարավորություն են ունենում մասնակցել ոչ միայն մարզադպրոցների երեխաները, այլ նաև դարավոր խաղի փորձառուները։


Առաջին հերթին պետք է նշել գլխավոր հաջողությունը։

Quarantäne-Bundesliga 2 մրցաշարում, ցույց տալով լավագույն արդյունքը, մեր թիմը, սկսելով մրցաշարը 12-րդ լիգայից, մի քանի շաբաթում հնարավորություն ստացավ մասնակցել բարձրագույն լիգային։ Հուսանք հաջող հանդես կգանք եզրափակիչում և հնարավորություն կստանանք հաղթել այս մրցաշարը։

Եզրափակիչը տեղի կունենա հինգշաբթի օրը:


Մեր գլխավոր թիմի մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղումներով՝

10th Elite Prize , II Colegas de Fischer , Nations Cup , 1st Chessnuts , Quarantäne-Liga 3B , Invitational , Quarantäne-Liga 3B , 11th Elite Prize , 1st Division Oriental Group , VII Torneio Torres de Loulé E1 , 2nd Chessnuts


Այս օրերին մարզադպրոցի սաները իրենց ուժերը չափեցին արդեն իրենց համար նախատեսված մրցաշարերում՝ 1-ին կարգայիններ , 2-րդ կարգայիններ, 3-րդ կարգայիններ , 4-րդ կարգայիններ և սկսնակներ , 1-ին և 2-րդ կարգայիններ , 3-րդ և 4-րդ կարգայիններ , Սկսնակներ , 1-ին կարգայիններ , 2-րդ կարգայիններ , 3-րդ կարգայիններ , 4-րդ կարգայիններ և սկսնակներ ։

Ընդ որում, յուրաքանչյուր մրցաշարի լավագույն 5-ը իրավունք են ստանում մասնակցելու միաժամանակյա խաղաշարերի, որոնք անցկացնում են մեր փորձառու մարզիչները։

Նման մի քանի խաղաշարեր արդեն տեղի ունեցել են։

ՖՎ Պողոսյան Սուրենի խաղաշար՝

Ցավոք տեխնիկական խնդրի պատճառով չստացվեց հաջորդ՝ Մուրադյան Գևորգի խաղաշարը՝

Իսկ հետո մրցաշարերի լավագույն սաները մասնակցեցին ՖՎ Մկրտչյան Սիմոնի խաղաշարին՝


Այսօր՝ ժամը 16։30-ին էլ տեղի կունենա ՖՎ Մեժլումյան Վահրամի խաղաշարը։