Հայտարարություն

Երևանի պատանիների կիսաեզրափակիչ-2020 և անդամավճար


Ս/թ. հունվարի 25-ից մինչև փետրվարի 3-ը անցկացվելու է Երևանի 2020թ. շախմատի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը՝ 10 և 12 տարեկան պատանիների խմբերով:

Մրցաշարին կարող են մասնակցել այն պատանիները, ովքեր հանդիսանում են Երևանի շախմատի ֆեդերացիայի անդամ և համապատասխանում են կանոնադրությամբ հաստատված որակավորման պահանջներին:

Երևանի շախմատի ֆեդերացիային կարելի է անդամագրվել շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներում կամ Երևանի շախմատի ֆեդերացիայում (հասցե՝ Ս.Վրացյան 80, ք. Երևան, ՀՀ)՝ լրացնելով դիմումը և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության որոշմամբ (արձանագրություն N 3/2019) սահմանված է տարեկան 3000 ՀՀ դրամ անդամավճար: 2019թ.-ին ֆեդերացիայի անդամ դարձած պատանիները դիմում լրացնելու անհրաժեշտություն չունեն և պետք է վճարեն միայն 3000 ՀՀ դրամ տարեկան անդամավճարը:

Երևանի 2020թ. շախմատի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար սահմանված է 3000 ՀՀ դրամ մուտքավճար:


Կանոնադրություններ

Կիսաեզրափակչի հայտի ձև-2020.xlsx