Նոր Նորքի շախմատի մանկապատենկան մարզադպրոցում շախմատի խմբակային դասընթացներն անցկացվում են շաբաթական 6 օր՝ երկուշաբթիից շաբաթ, յուրաքանչյուր խմբի համար շաբաթական 3 օր, ԱՆՎՃԱՐ հիմունքներով:
Մարզադպրոց կարող են ընդունվել՝
- 5-6 տարեկան սկսնակ երեխաները,
- 7-8 տարեկան առնվազն 4-րդ կարգի I բալ ունեցողները,
- 9-10 տարեկան առնվազն 3-րդ կարգային երեխաները:
Մարզադպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
երեխայի ծննդյան վկայականի պատճեն, 1 լուսանկար (3x4 չափսի), շախմատային կարգը հաստատող գրքույկ (կարգ ունենալու դեպքում):
Հերթագրումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Նոր խմբի ձևավորման դեպքում հերթագրված երեխաները տեղեկացվում են հեռախոսազանգի միջոցով (ըստ հերթագրման հերթականության):
Մարզադպրոցն ունի շուրջ 230 սան,որոնցից 64-ը կարգային շախմատիստներ են: