Հայտարարություն

Երևանի տղամարդկանց 89-րդ առաջնության 1/4 եզրափակիչ մրցաշար


Երևանի տղամարդկանց 89-րդ առաջնության1/4 եզրափակիչ մրցաշարը կանցկացվի «Երևանի Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց»-ում, հասցե՝ Կոմիտաս 37 (Րաֆֆու դպրոցի մասնաշենք), հեռ. 010 20 65 64:

Ժամկետները՝ 24 հունվարի մինչև 01 փետրվարի 2019թ., 1-ին տուրի սկիզբը հունվարի 24-ին ժամը 15:30-ին:

Մասնակցություն՝ մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն 2001-2075 վարկանիշ ունեցող, ինչպես նաև 2001-ից ցածր վարկանիշ ունեցող, 2001թ.-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնված 1-ին մարզական կարգ և 1-ին կարգի 1 բալ ունեցող շախմատիստները:

Անցկացման կարգը՝ մրցաշարն անց է կացվում համաձայն ՖԻԴԵ-ի շախմատային օրենսգրքի, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:

Ժամակարգը՝ 90-ական րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով:

Խաղասկզբից 15 րոպե ուշանալու դեպքում մասնակցին գրանցվում է պարտություն:

Հաղթողների որոշումը՝ հավասար միավորներ վաստակելու դեպքում տեղերը կորոշվեն ըստ՝

  • Հատված Բուխհոլց-1 ցուցանիշի,
  • Բուխհոլցի ցուցանիշի,
  • սև գույնով խաղացած պարտիաների քանակի:

1-ից 25-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանում հանդես գալու Երևանի 89-րդ առաջնության 1/2 եզրափակիչ մրցաշարին: