Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին

​Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ


Հարգարժան պ-ն Հայրապետյան, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան շնորհավորում է Ձեզ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում պտղաբեր աշխատանք և հաջողություն այս ոլորտում նվաճումների հասնելու գործում: Լսելով Ձեզանից այս բառերը, որ «օրենսդիր գործունեությանը զուգահեռ՝ այսուհետ լրջորեն զբաղվելու եմ մտքի այս հզոր խաղի զարգացման ու տարածման հնարավորությունների իրացմամբ՝ փորձելով լուծել նաև շախմատի բնագավառում առկա խնդիրներն ու բացերը», վստահ ենք, որ ոլորտը գտնվում է վստահելի ձեռքերում:

Մենք՝ շախմատասեր լրագրողներով, պատրաստ ենք մեր հնարավորության սահմաններում աջակցել շախմատի զարգացման և տարածման Ձեր ջանքերին: