Կայծակնային և արագ շախմատի Եվրոպայի առաջնություններ-2019

Գաբրիել Սարգսյանի և Զավեն Անդրիասյանի հաջողությունները


Սույն թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, անցկացվեցին կայծակնային և արագ շախմատի Եվրոպայի առաջնությունները։

Արագ շախմատի մրցաշարում փայլուն հաջողության հասավ Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը։ 13 հնարավորից հավաքելով 10,5 միավոր՝ Գաբրիելը դարձավ մրցաշարի հաղթող։ Հավասար միավորներ հավաքեցին նաև ադրբեջանցի Մամեդով Ռաուֆը և ռուս Ռյազանցև Ալեքսանդրը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեցին մեր շախմատիստին։

Զավեն Անդրիասյանը գրավեց 13-րդ տեղը։

Մասնակցում էր 451 շախմատիստ՝ 32 երկրից։

Վերջնական արդյուքներ

Կայծակնային մրցաշարում հաղթողները ևս երեքն էին։ Այս անգամ լրացուցիչ ցուցանիշները մեր կողմից չէին, սակայն Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ՝ Զավեն Անդրիասյանի արծաթե արդյունքը ևս հիանալի է։ Հաղթողները 22 հնարավորից հավաքեցին 17 միավոր։ Ոսկին բաժին հասավ Լիսի Իգորին, իսկ բրոնզը՝ Եսիպենկո Անդրեյին (երկուսն էլ Ռուսաստան)։

Գաբրիելը Սարգսյանի արդյունքը ավելի համեստ էր՝ 15 միավոր, 18-րդ տեղ։

Մասնակցում էր 426 շախմատիստ՝ 32 երկրից։

Վերջնական արդյունքներ