Հուլիսի 20-ը շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև

ՄԱԿ-ի որոշումը․


«ՄԱԿ-ում րոպեներ առաջ միաձայն ընդունվեց հուլիսի 20-ը շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որը հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից: Մենք կրկին ցույց ենք տալիս, որ Հայաստանը շախմատային գերտերություն է։ Կեցցե՛ն մեր դիվանագետները» - մեջբերում Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումից։