Որակավորման կարգերի հաստատման փոփոխություններ

Երևանի շախմատի ֆեդերացիայի որոշումը․


Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Երևանի շախմատի ֆեդերացիայի կազմի մեջ գտնվող դպրոցների տնօրենների ժողով։ Ընթացիկ հարցերի մեջ քննարկվեցին որակավորման կարգերի մեջ կատարվելիք որոշակի փոփոխությունները։ Մեծամասնության կարծիքով որոշվեց գործածել ՖԻԴԵ-ում կիրառվող կոչման նախօրոք ֆիքսումը՝ (օրինակ, եթե մրցաշարը 9 տուր է, հնարավոր է 4-րդ և 3-րդ կարգերը ֆիքսել նաև 8-րդ տուրի ավարտից հետո)։ Կարգերը ֆիքսելու դեպքում տեղեկացրեք մրցաշարի կազմակերպիչին, իսկ հետագայում հայտնաբերելու դեպքում գրեք Երևանի շախմատի ֆեդերացիայի որակավորման հանձնաժողովի՝ muran29@mail.ru էլեկտրոնային հասցեին՝ նշելով մրցաշարը։

Նաև որոշվեց, որ կարգերի հաշվարկի մեջ կատարվի փոփոխություն՝ 4-րդ կարգի և 1-ին կարգի 1 բալ ունեցողները մրցաշարի աղյուսակում ավելի բարձր դիրք գրավեն, իրենց համար տրվող պայմանական վարկանիշները լինեն 1 և 555 , իսկ կարգերի հավելվածից օգտվելիս՝ հաշվել համապատասխան 4,5 և 1,5 գործակցով։

Հետագայում՝ անունները ծրագրի մեջ ներմուծելիս, նախկին աստղանիշների փոխարեն օգտվեք այս աղյուսակից՝



Կարգերը հաշվելու աղյուսակ-10․11․2019.xlsx


Հ․Գ․՝ նախկին մրցաշարերում այս ցուցանիշներով կարգեր հավաքելու դեպքերը ներկայացրեք որակավորման հանձնաժողովին վերը նշված էլեկտրոնային հասցեով։