Երախտագիտության մեդալով
Շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար միջազգային գրոսմայստեր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արսեն Արտաշի Եղիազարյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվեց Երախտագիտության մեդալով:
Պարգևն Արսեն Եղիազարյանի տիկնոջը հանձնեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: