Lichess.org

Այս շաբաթվա մրցաշարերը.


Հունիսի 4-ին, Երևանի շախմատի Ֆեդերացիան կազմակերպեց հերթական մրցաշարերի շարքը, որին մասնակցում էին և երեխաները և մեծահասակները։ Մասնակիցները մոտ 300-ն էին։

4-րդ կարգեր և սկսնակներ մրցաշարում 125 հոգու պայքարում հաղթեց GorDabaxyan անունով շախմատիստը։ 2-րդ տեղը լրացուցիչ ցուցանիշներով գրավեց Ստեփանյան Դավիթը, Մելքոնյան Սարգիսի սան, ով պարապում է Մալաթիայի շախմատի դպրոցում։ Իսկ 3-րդ տեղը՝ Dd-2020-նն էր։

Արդյունքները՝



3-րդ կարգայինների մրցաշար-ը թիմային էր, որտեղ խաղում էին դպրոցների լավագույն 3-րդ կարգայինները։ Այստեղ ունեինք 63 շախմատիստ։

Մեծ առավելությամբ հաջողության հասան Մալաթիայի շախմատի դպրոցի սաները։

Երկրորդը՝ Արաբկիրի շախմատի դպրոցն էր, իսկ երրորդ տեղը, նույն արդյունքով, գրավեցին Ավանի շախմատի դպրոցի սաները։

Արդյունքներ՝

Անհատական լավագույնները՝


Իսկ 1-ին և 2-րդ կարգայիններ-ը խաղացին իրենց մրցաշարում։ Մասնակիցները 101-ն էին։ 13 տուրից հետո մրցաշարի միանձնյա հաղթողը՝ ՄՎ Շահինյան Դավիթի սան Հակոբյան Մենուան էր, ով պարապում է Հայաստանի շախմատի ակադեմիայում։

2-րդ տեղը Խաչատրյան Դավիթն էր, Արաբկիրի շախմատի դպրոցից։ Մարզիչ՝ Ալեքսանյան Հայկուհի։

3-րդ տեղը բաժին հասավ Հայրապետյան Էդգարին, Ավանի շախմատի դպրոցից։ Մարզիչ՝ Հունանյան Դավիթ։

Արդյուքներ՝


Երեկոյան՝ մեր ֆեդերացիայի թիմը, մասնակցեց արդեն միջազգային մրցաշարի։ Quarantäne-Liga 7C մրցաշարում արդեն խաղում էին դպրոցների փորձառուները։ Հերթական անգամ մեր թիմը բացահայտ առավելությամբ հաղթեց մրցաշարը, կատարելով ևս մեկ քայլ դեպի առաջ։

Մրցաշարում լավագույնն էր Երևանի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային վարպետ՝ Նորայր Քալանթարյանը։

Արդյունքներ՝


Անհատական լավագույն արդյունքները հիմնականում մեր թիմակիցներինն էին՝


Մեր թիմի առաջատարները՝


Այսպիսով, մեզ սպասվում են նոր մրցաշարեր։ Առաջինը՝ NATIONS CUP 1st Division մրցաշարն է, որտեղ մյուս թիմերը փորձելու են նոր մարտահրավեր նետել մեր Ֆեդերացիային։