Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա Երևան-Արցախ առցանց մրցաշար՝ նվիրված Արցախի անկախության հռչակման օրվան:
Արդեն իսկ հայտնի են մրցաշարի թիմերի կազմերը: Յուրաքաչյուր թիմում հանդես կգան 10-ական մասնակիցներ՝ 2-ական գրոսմայստեր, 5-ական տղա և 2-ական աղջիկ շախմատիստներ:Երևանի թիմում կխաղան ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրայր Սիմոնյանը, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Ռոբերտ Փիլիպոսյանը, շախմատիստներ Արմեն Գալաջյանը, Ժորես Միտոյանը, Էդգար Հայրապետյանը, Վաչե Քոչարյանը, Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը:
Արցախի թիմում մասնակցություն կունենան ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանը, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը, շախմատիստներ Ալեքս Մանուկյանը, Սևակ Մանուկյանը, Տիգրան Պետրոսյանը, Մխիթար Սարգսյանը, Դավիթ Գրիգորյանը, Մանե Ադամյանը, Էլինա Նազարյանը: