Երեխաների ընդունելությունը մեկնարկում է


Սեպտեմբերի 1-ից Երևանի վարչական շրջանների շախմատի 12 մարզադպրոցները մեկնարկում են երեխաների ընդունելությունը: Դպրոցներում ուսուցումն անվճար է: Եթե ցանկանում եք բացահայտել ձեր երեխայի նոր տաղանդը կամ նրան ուղեկցել շախմատի հարուստ աշխարհ, ապա շտապեք: Պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող եք գտնել կայքի «Դպրոցներ» բաժնում:

Ցանկացած հարցի դեպքում ազատ եղեք կապ հաստատել մեզ հետ հեռախոսազանգով՝ +374 93 000963, +374 10 570597, կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին՝ https://bit.ly/2EMMGx0: