Արցախցի երեխաներն այցելեցին Շախմատի տուն


Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ այսօր արցախցի փոքրիկներն այցելեցին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն: Ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի և նախագահության անդամ Արտակ Մանուկյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին շախմատի տանը, միասին խաղացին և նոր բացահայտումներ արեցին իմաստուն խաղի մասին:

Մեր ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում նաև Երևան տեղափոխված արցախցի երեխաների շախմատային կրթության ապահովման ուղղությամբ: