Մեկնարկեց մինչև 10-12 տ. պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը


Փետրվարի 6-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց Երևանի 2021 թվականի մինչև 10-12 տ. պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը:

Մինչև 10 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին մասնակցում են 57 պատանի շախմատիստներ, մինչև 12 տ.-ներին՝ 68:

Ընդհանուր առմամբ՝ մրցաշարին մասնակցում է 125 շախմատիստ:

Մրցաշարը կտևի փետրվարի 14-ը ներառյալ: