2020 թվականի առաջին հաջողությունները

Հայ գրոսմայստերները Եվրոպայում․


2020 թվականի առաջին օրերին հայկական շախմատը գրանցեց երկու մեծ նվաճում։ Առաջինը՝ հունվարի 5-ին, Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող 22-րդ փառատոնի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, հավաքելով 7 հնարավորից 6.5 միավոր։ Հաջորդ օրը՝ հունվարի 6-ին, Իտալիայի Մոնտեբելունա քաղաքի շախմատային փառատոնի հաղթող դարձավ Սամվել Տեր-Սահակյանը։

Մեր երկու գրոսմայստերներն էլ բարձրացրեցին իրենց առանց այդ էլ բարձր վարկանիշները։

Շվեյցարիա

Իտալիա