Ավարտվեց Երևանի 2021թ-ի պատանիների և աղջիկների շախմատի առաջնությունը

Հաղթողները․


Տեղի ունեցավ Երևանի 2021թ-ի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության փակման հանդիսավոր արարողությունը:

Մինչ 8 տարեկան տղաների մրցապայքարում լավագույնը ճանաչվեց Սևակ Ափիկյանը, մինչև 10 տարեկանների՝ Տիգրան Դադասյանը, մինչև 12 տարեկանների՝ Վաչե Հովակիմյանը, մինչև 14 տարեկանների՝ Էդգար Հայրապետյանը:

Աղջիկների պայքարում մինչև 8 տարեկանների առաջնության հաղթող ճանաչվեց Մանե Հակոբյանը, մինչև 10 տարեկանների մրցաշարում՝ Գաբրիելա Հարությունյանը, մինչև 12 տարեկանների պայքարում՝ Մարիա Գալստյանը:

Հաղթողներին մրցանակները հանձնեցին ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, նախագահության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը, նախագահության անդամ Յուրի Համբարձումյանը:

Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները հնարավորություն ստացան մրցել ապրիլի 13-ից մեկնարկող Հայաստանի առաջնությանը:

Մրցաշարը մի քանի րոպեում

Արդյունքներ

Նկարներ